Աշխարհը վտանգի տակ է. Երեք Երկրի չափ արևային բիծը ուղղված է մեր մոլորակին

Աշխարհը վտանգի տակ է. Երեք Երկրի չափ արևային բիծը ուղղված է մեր մոլորակին

Գիտնականները նախազգուշացրել են հզոր արեգակնային ակտիվության և Երկիր մոլորակի համար հնարավոր վտանգի մասին, որը սպասվում է մագնիսական փոթորիկների հարվածներից, հայտնում է Solar Astronomy Laboratory-ն։

Հաղորդվում է, որ հսկայական արևային բծը, որը մոտավորապես երեք անգամ մեծ է Երկրից, շարժվում է դեպի մոլորակ: Գիտնականները հայտնել են, որ անցած շաբաթվա ընթացքում արդեն երեք բարձր կարգի բռնկում է գրանցվել։

«Արեգակի բծի տրամագիծը գրեթե 40 հազար կիլոմետր է, այս արեգակնային ակտիվության ընդհանուր չափը Յուպիտերի չափից մեծ է», - հայտնում են գիտնականները:

Այժմ ակտիվ կենտրոնում գործընթացները գիտնականների հսկողության տակ են։ ԱՄոլորակի համար վտանգը ամբողջությամբ կթուլանա միայն հինգշաբթի-ուրբաթ օրերին: Գիտնականներն արդեն ստացել են արեգակնային բծի բարձր լուծաչափով լուսանկարներ, դրանք թույլ են տալիս մեզ վստահորեն ասել, որ նրա «ուժը» գրեթե 10 հազար անգամ ավելի ուժեղ է, քան Երկրի մագնիսական դաշտի ուժը:

Նրանք նաև հայտնում են, որ արևի ակտիվության գործընթացները դիտարկվում են ցամաքային և տիեզերական բոլոր աղբյուրների կողմից, տեղեկատվությունը ստացվում է գիտնականների կողմից և վերլուծվում։

 

Աստղագետների կարծիքով՝ ներկայիս իրավիճակն այնպիսին է, որ եթե անգամ արտանետումներ չլինեն, արևի բռնկումները լիցքավորված մասնիկների հոսքեր են հրահրում, որոնք Երկիր կհասնեն գրեթե 100 տոկոսով, գրում է Sputnik Բելառուսը։

«Առաջիկա երեք օրվա ընթացքում արբանյակների համար ռադիացիոն վտանգը պահպանվում է», - նշել են աստղագետները։