Իր դիրքը պաշտպանելու համար կրակած զինվորին կալանավորում են․ Աննա Մկրտչյան

ՀՀ-ում ձեր հարկերի հաշվին ֆինանսավորվում ու բարեփոխում են անվանում գործողությունը, որի համար իր դիրքը պաշտպանելու համար կրակած զինվորը կարող է կալանավորվել, իսկ դիվերսանտ ադրբեջանցին կարող է արդարացվել ու ուղարկվել Ադրբեջան։ Այդ մասին այսօր ԱԺ-ում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը։

Նա հիշեցրեց, որ Բաքվում կան հարյուրավոր գերիներ, որոնց մասին այս իշխանությունը չի մտածում։

«ՀՀ-ում էլ կան քաղաքական պատանդներ, որոնք իշխանության ցանկությամբ են կալանավորվել։ Եվ իհարկե, այս ամենին զուգահեռ իրականացվում է ՀՀ արդարադատական համակարգում նիկոլականությամբ վարակում»,- նշեց նա։

Ըստ Մկրտչյանի՝ այնքան են այս ամենում չափն անցել, որ միջազգային կառույցները ևս սկսել են խոսել, ասում են՝ հերիք է արդեն։

«Ակնհայտ է, որ ձեր դատավորները ձեր դատախազների ազդեցության տակ են։ Դատավորներ են անհասկանալի հայտարարություններով դիմումներ գրում ու գնում»,- նկատեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։