Ինձ ասել են, որ ԼՂ-ն իմ հայրենիքն է, և դրան զուգահեռ հանձնել են այն․ ՔՊ-ական

Պատմական ու իրական Հայաստանի մասին վարչապետի առաջարկը չափազանց կարևոր եմ համարում։ Ողջ ելույթի ընթացքում հնչած մտքերը դիտարկում էի սեփական դիտանկյունից՝ որպես այլ սերնդի ներկայացուցիչ, որովհետև այս հարցի վերաբերյալ կա նաև սերունդների կողմից ընկալման կողմը։ Այս մասին  ԱԺ-ում իր ելույթի ժամանակ ասաց ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։

«Ինձ, օրինակ,1998-ին, 2000-ին և այդպես շարունակ ասել են, որ ԼՂ-ն իմ հայրենիքն է, և դրան զուգահեռ սինխրոն հանձնել են այն։ Մենք մեծացնում ենք քաղաքացիներ, որոնք սիրում են ուրիշը, հեռուն, անիրականը, անհասանելին, որովհետև, այո՛, այդպես հեշտ է, այդպես չկա պատասխանատվություն։ Ստացվում է, որ սովորեցնելով մեզ սիրել պատմական հայրենիքը՝ մեզ սովորացրել են չսիրել մեր իրական հայրենիքը»,- ասաց Հովհաննիսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում