Երիտասարդական ԵԱ. Յուրիկ Հովեյանը՝ Եվրոպայի չեմպիոն (տեսանյութ)

Երիտասարդական ԵԱ. Յուրիկ Հովեյանը՝ Եվրոպայի չեմպիոն (տեսանյութ)

Հունահռոմեական ոճի ըմբիշ, 63 կգ քաշային Յուրիկ Հովեյանը դարձել Եվրոպայի երիտասարդական առաջնության հաղթող՝ Իսպանիայում ընթացող առաջնության եզրափակչում 5-5 հաշվով առավելության հասնելով Մոլդովայի ներկայացուցիչ Վիտալի Երոմիենկոյի նկատմամբ։

Հովեյանը որակավորման փուլում 9։0 հաշվով վստահ հաղթանակ է տարել Չեխիայի ներկայացուցիչ Մաթուս Ջանկովիչի նկատմամբ: Քառորդ եզրափակչում 8։ 5 հաշվով հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցիչ Ֆարայիմ Մուստաֆաևի նկատմամբ և դուրս եկել կիսաեզրափակիչ, որտեղ 12։1 հաշվով հաղթել է Թուրքիայի ներկայացուցիչ Ֆուրկան Էրկենին:

Տեսանյութն՝ այստեղ