Վիգեն Նազարյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության փոխչեմպիոն, Հոմերոս Առաքելյանը՝ բրոնզե մեդալակիր

Վիգեն Նազարյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության փոխչեմպիոն, Հոմերոս Առաքելյանը՝ բրոնզե մեդալակիր

Հունահռոմեական ոճի ըմբիշ, 87 կգ քաշային Վիգեն Նազարյանն արծաթե մեդալ է նվաճել Իսպանիայում ընթացող Եվրոպայի երիտասարդների առաջնությունում:

Նազարյանը 1/8 եզրափակչում 9։0 հաշվով հաղթել էր Հունգարիայի ներկայացուցչին, քառորդ եզրափակչում 9։0 հաշվով առավելության հասել Մոլդովայի ներկայացուցչի նկատմամբ, կիսաեզրափակչում 3։1 հաշվով հաղթել Շվեդիան ներկայացնող թուրք ըմբիշ Համզա Սերտջանլին:

Վիգեն Նազարյանը եզրափակչում 4։5 հաշվով պարտություն է կրել Վրաստանի ներկայացուցիչ Աչիկո Բոլկվաձեից և փոխչեմպիոնի կոչում է ստացել։

Հայաստանի ներկայացուցիչ, 55 կգ քաշային Հոմերոս Առաքելյանը  Եվրոպայի երիտասարդական առաջնությունում նվաճել է բրոնզե մեդալ՝ վճռորոշ գոտեմարտում 11։6 հաշվով հաղթանակ տանելով Թուրքիայի ներկայացուցիչ Մուհամեդ Չակիրի նկատմամբ: