Կրասնոդարում մեքենայի ընկնելու հետևանքով մաhացած կինը hղի է եղել. նոր մանրամասներ

Կրասնոդարում ավտոկայանատեղից մեքենայի ընկնելու հետևանքով մահացած կինը հղի է եղել, գրել են 112 և Baza տելեգրամյան ալիքները։
Դեպքը տեղի է ունեցել նախօրեին Gallery առևտրի կենտրոնում․ BMW X6 մակնիշի ավտոմեքենան ճեղքել է ցանկապատն ու 3-րդ հարկից դուրս թռել փողոց։ Ներսում եղել է 37-ամյա տղամարդը, կինը և 12-ամյա երեխան։ Բոլորը մահացել են։
Սկզբում առաջ է քաշվել այն վարկածը, որ վարորդը գազը շփոթել է արգելակի հետ, սակայն հետո քննիչները կասկածել են, որ տղամարդը դիտավորյալ է գործել։ Ըստ տելեգրամյան ալիքների՝ ողբերգությունից առաջ զույգը հավանաբար վիճել է։ Դեպքի վայրում փորձագետները արգելակման հետքեր չեն հայտնաբերել
Հարուցվել է քրեական գործ «Երկու անձի սպանություն» հոդվածով։
Ավելի ուշ հայտնի էր դարձել, որ տղամարդու անունը Ռաֆայել Առաքելյան է։
Միջադեպի տեսանյութն այստեղ