Արևմտյան երկրները ճնշում են գործադրում Երևանի վրա․ ԱՊՀ գլխավոր քարտուղար

Արևմտյան երկրները ճնշում են գործադրում Երևանի վրա․ ԱՊՀ գլխավոր քարտուղար

Արևմտյան երկրները ճնշում են գործադրում Երևանի վրա՝ մի շարք դեպքերում խրախուսելով հակառուսական դիրք գրավել, նաև կրճատել համագործակցությունը ԱՊՀ-ում, բայց դա առաջին հերթին վնասում է հենց Հայաստանին։ «Պրիմակովյան ընթերցումներ» 10 միջազգային գիտական ​​փորձագիտական ​​ֆորումի շրջանակներում լրագրողներին ասել է ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդեւը։

«Ես տեսնում եմ արևմտյան հսկայական ճնշում հայ գործընկերների վրա՝ խրախուսելով նրանց որոշ դեպքերում հակառուսական դիրք գրավել կամ սահմանափակել համագործակցությունն ԱՊՀ շրջանակներում։ Ես նկատում եմ, որ վերջերս Հայաստանը դադարեցրել է մասնակցությունն ԱՊՀ երկրների բազմաթիվ ֆորումներին։ Սա վատ է ԱՊՀ-ի համար, ես՝ որպես կազմակերպության գլխավոր քարտուղար, ասում եմ, շատ փորձագետներ նույնպես խոստովանում են, որ դա վատ է Հայաստանի համար»,- ասել է ԱՊՀ գլխավոր քարտուղարը։

Նա նաև նշել է, որ դեռ որևէ նշան չի տեսնում Հայաստանի՝  կազմակերպությունից դուրս գալու  վերաբերյալ։