Բժիշկները զգուշացնում են թոքերի քաղցկեղի աննկատ ախտանիշի մասին

Ամերիկյան Mayo Clinic-ի բժիշկները հայտնել են, որ մաշկային հիվանդությունը՝ դերմատոմիոզիտը, թոքերի քաղցկեղի զարգացման ախտանիշներից մեկն է։ Սա ամենաքիչ հայտնի նախազգուշացնող նշանն է, որը ցույց է տալիս քաղցկեղի հնարավոր ռիսկը, հայտնում է Express-ը։
Նշվում է, որ թոքերի քաղցկեղի առաջացումը խթանում է շնչառական օրգանների բջիջների անվերահսկելի բաժանումը, ինչը հանգեցնում է ուռուցքների աճին, որոնք նվազեցնում են օրգանիզմի շնչելու ունակությունը։ Հիվանդությունը կարող է տարածվել մարմնի այլ մասերում, ինչը պոտենցիալ մահացու է դարձնում վիճակը: Դրա պատճառով կարևոր է փնտրել թոքերի քաղցկեղի վաղ և անսովոր նշաններ, ներառյալ քոր առաջացնող կամ ցավոտ ցան:
Բժշկական տեղեկատվության համաձայն՝ այս քոր առաջացնող ցանը մաշկային հիվանդության մի մասն է, որը կոչվում է դերմատոմիոզիտ: Այն արտահայտվում է դեմքի և կոպերի ցավոտ մանուշակագույն ցաներով։ Բացի ուղեկցվող ցաներից, հիվանդները կարող են նաև զգալ առաջադեմ մկանային թուլություն ազդրերի, ուսերի և ձեռքերի շրջանում:
Հստակեցվում է, որ մաշկային փոփոխությունները դերմատոմիոզիտի ամենատարածված նշաններից են։
Թոքերի քաղցկեղի մեկ այլ ընդհանուր ախտանիշ մեջքի կամ ուսի ցավն է: Այս կոնկրետ ախտանիշը սովորաբար առաջանում է որոշակի տեսակի հիվանդության՝ Պանկոստի ուռուցքի պատճառով:
Թոքերի քաղցկեղի այս տեսակն աճում է շնչառական օրգանների վերին հատվածում, այնուհետև աստիճանաբար տարածվում է կողերի, նյարդերի կամ ողնաշարի վրա։
Վիճակագրության համաձայն՝ թոքերի քաղցկեղով ախտորոշված հիվանդների մոտավորապես 15%-ի մոտ առկա է հիպերկալցեմիա՝ օրգանիզմում կալցիումի ավելցուկ: Այս վիճակն արտահայտվում է որովայնի ցավով կամ սրտխառնոցով, ինչի պատճառով հիվանդները հրաժարվում են ուտելուց, ինչպես նաև փորկապությամբ, որն ուղեկցվում է մշտական ցնցումներով կամ սրտխառնոցով։
Ուռուցքաբան, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գրիգորի Կոբյակովն ասել է, որ քաղցկեղի առաջին նշանները կարող են լինել մաշկի մակերեսի փոփոխությունները, ցավը միզելու ժամանակ, ինչպես նաև կուլ տալու արտասովոր զգացումները։