Ի՞նչ գործի շրջանակում են քննչական գործողություններ իրականացվում Արաբկիրի թաղապետարանում

Ի՞նչ գործի շրջանակում են քննչական գործողություններ իրականացվում Արաբկիրի թաղապետարանում

ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի գրասենյակում, ԱԱԾ Երևանի քաղաքային վարչության աշխտակիցների օժանդակությամբ, իրականացվում են անհրաժեշտ և անհետաձգելի քննչական ու վարութային այլ գործողություններ, կան ձերբակալված անձինք։ 

Այդ մասին MediaHub-ի հետ զրույցում ասաց ՔԿ մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։

«Նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին հավելյալ տեղեկատվություն չի հրապարակվում»,- նշեց նա։

Ավելի վաղ Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը գրել էր, որ քննչական գործողություններ են կատարվում Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմում։

«Հավելյալ ինֆորմացիայի դեպքում քննչական գործողություններ իրականացնող մարմինները հանդես կգան հայտարարությամբ»,- նշել էր նա։

Նարե Գնունի