Չի մեկնաբանի. Ալեն Սիմոնյանը կանխում է ընդդիմության հետագա մասնատումը

Չի մեկնաբանի. Ալեն Սիմոնյանը կանխում է ընդդիմության հետագա մասնատումը

Ալեն Սիմոնյանը չի մեկնաբանի այդ հայտարարությունը։ MediaHub.am-ի հետ զրույցում այսպես արձագանքեց ԱԺ նախագահի խոսնակ Ծովինար Խաչատրյանը՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի հայտարարությանը։

Ըստ Խաչատրյանի՝ Ալեն Սիմոնյանը դա կանի ընդդիմության հետագա մասնատումը կանխելու համար։

«Ընդդիմության առողջացման ցանկությունից ելնելով և հետագա մասնատումը չհրահրելու համար Ալեն Սիմոնյանը չի մեկնաբանի Արծվիկ Մինասյանի ասածը»,- ասաց Ծովինար Խաչատրյանը։

Հիշեցնենք, որ այսօր խորհրդարանում, անդրադառնալով Ալեն Սիմոնյանի այն պնդմանը, թե նախկին իշխանությունները, պահանջելով Արցախի միջազգայնորեն ճանաչված հանրաքվեի անցկացում, նվաստացրել են Արցախի հանրաքվեի արժեքը՝ Մինասյանն ասել էր․ «Դա աբսուրդ է, Ալեն Սիմոնյանը մի իշխանության ներկայացուցիչ է, որը ակնհայտորեն վախենում է օգտագործել «Արցախի Հանրապետություն», «ԼՂ ժողովուրդ» բառակապակցություները, այսօր խոսում է նման բաների մասի՞ն»։

 

Նարե Գնունի