Կարիք կա օրենքում զուգընկեր սահմանումը տալու․ Բաթոյան
Մենք չենք պնդում, որ սա իդեալական սահմանում է, բայց քանի որ օրենքում կարիք կա զուգընկեր սահմանումը տալու, մենք փորձել ենք այս ձևակերպումը տալ: Բայց կարող ենք քննարկել: Այս մասին ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ հայտարարեց ՔՊ խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանը:
Նշենք, որ ՔՊ-ական պատգամավորները փոփոխություններ են առաջարկում «Ընտանիքում բռնության կանխարգելման և ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքում, որով առաջարկվում է ներառել նաև զուգընկեր սահմանումը :
Մանրամասները՝ տեսանյութում