Որևէ մեկից չեմ հարցնում՝ ինքը սեռական փոքրամասնություն է, թե ոչ. Բաթոյանը՝ Մանուկյանին
Որևէ մեկի հետ հանդիպելիս նախապես չեմ հարցնում՝ ինքը սեռական փոքրամասնություն է, թե ոչ: Այս մասին գլխադասային հանձնաժողովի նիստում, արձագանքելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանի հարցին, թե արդյոք ճիշտ է, որ փոփոխությունների նախագիծը մշակելիս ինքը հանդիպել է սեռական փոքրամասնությունների ներկայացուցիչների հետ ու քննարկել փոփոխությունները, ասաց ՔՊ-ական պատգամավոր Զարուհի Բաթոյանը:
Նշենք, որ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվում է «Ընտանիքում բռնության կանխարգելման և ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը, որը հեղինակել են ՔՊ-ական պատգամավորներ Զարուհի Բաթոյանը, Սոնա Ղազարյանը և Ծովինար Վարդանյանը։
Մանրամասները՝ տեսանյութում