Այսօր տեղի կունանան ՉԼ քառորդ եզրափակչի պատասխան հանդիպումներից երկուսը

Այսօր տեղի կունանան ՉԼ քառորդ եզրափակչի պատասխան հանդիպումներից երկուսը

Այսօր տեղի կունանան ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի պատասխան հանդիպումներից երկուսը։

«Նոու Կամպ» խաղադաշտում Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնան» կընդունի Ֆրանսիայի չեմպիոն «Պարի Սեն Ժերմենին»։ Կատալոնական ակումբն առավելությամբ է ընդունում ՊՍԺ-ին, քանի որ առաջին խաղում «Պարկ դը պրենսում» 3-2 հաշվով հաղթել էր։

Դորտմունդի «Բորուսիան» սեփական հարկի տակ կընդունի «Ատլետիկո Մադրիդին»։ Մադրիդյան ակումբը «Մետրոպոլիտանոյում» հաղթել էր 2-1 հաշվով։

Հանդիպումները կմեկնարկեն Երևանի ժամանակով 23:00-ին։