Goal.com-ը հրապարակել է «Ոսկե գնդակի» համար մրցավազքի ֆավորիտների վարկանիշը․ ո՞վ է առաջինը

Goal.com-ը հրապարակել է «Ոսկե գնդակի» համար մրցավազքի ֆավորիտների վարկանիշը․ ո՞վ է առաջինը

Goal.com պորտալը հրապարակել է 2023/2024 մրցաշրջանի «Ոսկե գնդակի» համար մրցավազքի ֆավորիտների թարմացված վարկանիշը:

20 ֆուտբոլիստների ցուցակը գլխավորում է Մադրիդի «Ռեալի» և Անգլիայի հավաքականի կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը։ Երկրորդ տեղում է մեկ այլ անգլիացի՝ Ֆիլ Ֆոդենը «Մանչեսթեր Սիթիից»: Լավագույն եռյակը եզրափակում է «Պարի Սեն Ժերմենի» և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն։

«Ալ Նասսրի» և Պորտուգալիայի հավաքականի ավագ Կրիշտիանու Ռոնալդուն 19-րդ տեղում է, իսկ «Ինտեր Մայամիի» և Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսսին 20-րդն է։

1. Ջուդ Բելինգհեմ (Ռեալ Մադրիդ)
2. Ֆիլ Ֆոդեն (Մանչեսթեր Սիթի)
3. Կիլիան Մբապե (ՊՍԺ)
4. Էրլինգ Հոլանդ (Մանչեսթեր Սիթի)
5. Ռոդրի (Մանչեսթեր Սիթի)
6. Հարի Քեյն (Բավարիա)
7. Վինիսիուս Ժունիոր (Ռեալ Մադրիդ)
8. Անտուան Գրիզման (Ատլետիկո Մադրիդ)
9. Ֆլորիան Վիրց (Բայեր Լևերկուզեն)
10. Բուկայո Սակա (Արսենալ)
11. Մոհամեդ Սալահ (Լիվերպուլ)
12. Խուլիան Ալվարես (Մանչեսթեր Սիթի)
13. Կևին Դե Բրույնե (Մանչեսթեր Սիթի)
14. Բեռնարդո Սիլվա (Մանչեսթեր Սիթի)
15. Դեկլան Ռայս (Արսենալ)
16. Վիրջիլ վան Դեյկ (Լիվերպուլ)
17. Լաուտարո Մարտինես (Ինտեր Միլան)
18. Ռոդրիգու (Ռեալ Մադրիդ)
19. Կրիշտիանու Ռոնալդու (Ալ Նասսր)
20. Լիոնել Մեսսի (Ինտեր Մայամի)