Կրակել են Սյունիքի և Տավուշի ուղղություններով. ադրբեջանցիների «խաղաղությունը»

Այսօր հայտնի դարձավ, որ գիշերվա ընթացքում ոչ միայն Սյունիքի Խոզնավար ու Խնածախ գյուղերում են կրակոցներ լսվել , այլ նաև Տավուշում։
«Ուշ երեկոյան կրկին լսել ենք կրակոցներ, կրակոցները ադրբեջանական դիրքերից են, դա հաստատ է, ամեն օր նույնն է, իսկ մեր կառավարությունը էշի ականջում քնած է»,- MediaHub-ի հետ զրույցում նշեց Խնածախ գյուղի բնակիչը։
Տավուշից MediaHub-ին հայտնեցին, որ ինտենսիվ կրակոցներ են լսվել նաև իրենց մոտ:
«Կրակոցները եղել են դեպի Մեհրաբի դիրքեր՝ Այգեպար, Չինարի, այդ հատվածն է: Շատ խոշոր տրամաչափի զինտեխնիկայով են կրակել, համար 1 է տված այս հատվածում»,- նշեց մեր զրուցակիցը:
Ըստ նրա՝ այս պահին համար 1 ռեժիմով են ծառայությունն իրականացնում, լարված է իրավիճակը:
Հիշեցնենք, որ երեկ MediaHub-ը գրել էր, որ անցած գիշեր ադրբեջանական դիրքերից նորից կրակել էին Սյունիքի մարզի Խնածախ գյուղի ուղղությամբ։
MediaHub-ի տավուշցի զրուցակիցը հայտնեց, որ այսօր առավոտյան էլ կրակոցնոր եղել են։
Նշենք նաև, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը Ադրբեջանի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտելու վերաբերյալ դեռևս հաղորդագրություն չի տարածել։
Մարիաննա Արամյան