Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը հոկտեմբերի 13-31-ը նոր հատուցումներ է տրամադրել 102 զոհված, անհայտ բացակայող ճանաչված կամ զինհաշմանդամություն ձեռք բերած զինծառայողների դեպքերով, որոնցից 93-ը՝ ս․թ․ սեպտեմբերի 13-ի ադրբեջանական հարձակման և դրանից հետո տեղի ունեցած զարգացումների արդյունքում։
Այսպիսով, նոյեմբերի 2-ի դրությամբ ԶԱՀ շահառուների ընդհանուր թիվը 4,957 է։
Հիմնադրամն այդ դեպքերի մասով կատարել է 67․4 միլիարդ ՀՀ դրամի հատուցում։ Զոհված զինվորների անունները հրապարակված են հիմնադրամի կայքում՝ որպես շահառու։