Բժիշկը նշել է մթերքների խմբեր, որոնք բարձրացնում են վնասակար խոլեստերինը

Խորհրդատու սննդաբան Ալեքսեյ Կաբանովը Lenta.ru-ի հետ զրույցում թվարկել է մթերքների երեք խումբ, որ հանգեցնում են արյան մեջ խոլեստերինի բարձրացման։
Նրա խոսքով՝ դրանք, առաջին հերթին, հագեցած ճարպերով հարուստ մթերքներն են՝ մսամթերքը և դրանց ածանցյալները (խոզապուխտ և երշիկ), յուղոտ միսը (խոզի և գառան միս), ինչպես նաև յուղայնությամբ կաթը։
Դիետոլոգը երկրորդ խմբում ներառել է շաքարավազի ավելացված քաղցր մթերքները և բուն շաքարի չափից ավելի չարաշահումը։ Կաբանովն ընդգծել է, որ, ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության, օրական 50 գրամից ոչ ավել շաքար պետք է օգտագործել։ Նա նաև խորհուրդ է տվել ընտրել քաղցրացուցիչներով ապրանքներ։
Երրորդ, խոլեստերինն ավելանում է սննդակարգում չհագեցած օմեգա-3 ճարպերով մթերքների բացակայության պատճառով: Այն համալրելու համար սննդաբանը խորհուրդ է տալիս ուտել յուղոտ ձուկ, ձիթապտղի յուղ եւ ընկույզ։