ՌԴ բանակը տարածքներ է ազատագրել․ ինչ կորուստներ են եղել

ՌԴ բանակը տարածքներ է ազատագրել․ ինչ կորուստներ են եղել

ՌԴ ԶՈՒ-ն ազատագրել է Լոկնյան Սումիի մարզում, Ստուպոչկին և Օտրադնոյեն՝ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունում, հայտնել է ՌԴ ՊՆ-ն։


Այլ հայտարարություններ՝

▪Ռուսաստանի զինված ուժերը խմբային հարված են հասցրել հրթիռային զենք արտադրող ուկրաինական ռազմարդյունաբերական համալիրին և Patriot զենիթահրթիռային համակարգի դիրքին;

▪Ռուսաստանի զինված ուժերը ջախջախել են հատուկ գործողությունների ուժերի առանձին կենտրոն՝ Ուկրաինայի անվտանգության ծառայության ավիացիոն կենտրոնը;

▪Ռուսական զորքերի գործողությունների արդյունքում Ուկրաինայի զինված ուժերը մեկ օրում կորցրել են մոտ 1330 զինվոր;

▪Ռուսական ՀՕՊ-ը խոցել է ուկրաինական ՄիԳ-29;

▪Ռուսական հակաօդային պաշտպանությունը մեկ օրում խոցել է 3 JDAM ռումբ, 7 HIMARS արկ և 174 ուկրաինական անօդաչու թռչող սարք։