ԱՄՆ-ի միջուկային հովանոցը Եվրոպայի համար չի կարող փոխարինվել տեսանելի ապագայում. Գերմանիայի ՊՆ ղեկավար

Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը հայտարարել է, որ Եվրոպայի համար ԱՄՆ միջուկային հովանոցը տեսանելի ապագայում չի կարող փոխարինվել։
«Մենք շատ շահագրգռված ենք միջուկային հիմնախնդրի շուրջ մեր մերձավոր գործընկերների հետ խորը երկխոսությամբ, և մենք այն վարում ենք գաղտնի: Կարծում եմ, որ այս հարցի հանրային քննարկումները սխալ են: Այնուամենայնիվ, ամենակարևորն այն է, որ Եվրոպայի համար ամերիկյան միջուկային հովանոցը տեսանելի ապագայում չի կարող փոխարինվել, և մենք չպետք է այլ տպավորություն ստեղծենք», - ասել է Պիստորիուսը «Frankfurter Allgemeine Zeitung»-ին տված հարցազրույցում:
Գերմանիայի պաշտպանության նախարարության ղեկավարն ընդգծել է, որ ներկայումս Եվրոպայից ամերիկյան զորքերի զգալի դուրսբերման կամ միջուկային զսպման միջոցներից հրաժարվելու նշաններ չկան։ «Այո, Թրամփի վարչակազմը տարբեր կերպ է շփվում ԱՄՆ-ի մյուս կառավարություններից: Եվ այո, անդրատլանտյան հարաբերություններում նոր անորոշություն կա: Բայց դա միայն պետք է ամրապնդի մեր համոզմունքը, որ մենք՝ եվրոպացիներս, պետք է ավելի ինքնավստահ լինենք», - ասելէ նա:
Նախարարը նշել է, որ «ապագայում եվրոպացիները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն սեփական անվտանգությանը, որպեսզի սովորական զսպման մակարդակը մնա նույնը կամ նույնիսկ բարձրանա»։