Ըստ Փաշինյանի՝ պատմական հայրենիքից հրաժարվելը հանրության մեծամասնության համար ընդունելի է

Ես շատ կարևորում եմ այն հայեցակարգը, ըստ որի՝ մենք պետք է կենտրոնանանք իրական Հայաստանի խնդիրները լուծելու, հասցեագրելու վրա։ Այդ մասին այսօր Կառավարության  նիստում ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նա նկատեց՝ սա է իրենց որոշումը, որը պետք է արձանագրվի ու որի ուղղությամբ պետք է աշխատանք տարվի։

«Ու այստեղ պրոբլեմներ կան, որոնք մենք պիտի լուծենք։ Մենք երկար տարիներ համապետական մակարդակով խոսույթ ենք ունեցել, որի բովանդակության մեջ չենք խորացել, չենք մտածել՝ ինչ է դա նշանակում։ Երբեմն մենք հասկացել ենք այն, ինչ ցանկացել ենք, բայց այնպես պիտի լինի, որ մենք հասկանանք այն, ինչ ճշգրիտ է»,- նշեց Փաշինյանը։

Նրա դիտարկմամբ՝ վերոնշյալ մոտեցումն արդյունավետ է ու ճիշտ։

«Համոզված եմ, որ այս մոտեցումն ընդունվում է մեր հանրության կողմից։ Դա ինձ համար ակնհայտ է։ Այս տրանսֆորմացիան տեղի է ունեցել Կառավարության, կառավարող մեծամասնության ու հանրության մեծամասնության հետ։ Քանի որ մենք օրգանական կապ ունենք հանրության մեծամասնության հետ»,- նկատեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։