Խստացումներ․ քաղաքացին այլևս չի կարող խուսափել վարժական հավաքներից

Վարժական հավաքների համար քաղաքացուն ծանուցումն առձեռն հանձնելու դեպքում ստորագրություն է վերցվելու քաղաքացուց, փոստային ծանուցման դեպքում՝ ծանուցագիրը հանձնելուց հետո էլեկտրոնային հաստատում, իսկ անհատական ծանուցման դեպքում՝ պաշտոնական էլեկտրոնային հավաստում, որ էլեկտրոնային նամակը կարդացել է քաղաքացին։ Այդ մասին այսօր Կառավարության նիստում ասաց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

Նրա խոսքով՝ այս դեպքում քաղաքացին չի կարողանա խուսափել վարժական հավաքներին մասնակցելուց։

«Հիմա մենք առաջարկում ենք քաղաքացուն ծանուցել էլեկտրոնային տարբերակով, և եթե անգամ նա չի կարդացել ծանուցումը, պատշաճ ծանուցված է համարվելու՝ նամակը ստանալու հինգերորդ օրվանից»,- ասաց նախարարը։

Ըստ նրա՝ եթե փոստային, առձեռն կամ էլեկտրոնային տարբերակով չի ստացվում քաղաքացուն ծանուցել, ապա դա կարվի հանրային տարբերակով։ Այս դեպքում, ծանուցման հրապարակումից հետո տասներորդ օրվանից քաղաքացին համարվելու է պատշաճ ծանուցված։

Մանրամասները՝ տեսանյութում։