Հայկական ֆուտբոլի «Փաշինյանը»

Հայկական ֆուտբոլի «Փաշինյանը»

Փաշինյանը միայնակ չի կարող բռնապետություն հաստատել, եթե նրան չաջակցեն տարբեր պաշտոնյաներ, պատգամավորներ, իշխանության հաստիքային ու արտահաստիքային հաճախորդներ։ 

«Բռնապետության դեմքը» խորագրի այսօրվա «հերոսը» ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանն է, ով ֆուտբոլը ղեկավարում է նույն մեթոդներով, ինչ Փաշինյանը՝ երկիրը: 

Ընտրություններ են լինելու 

Դեկտեմբերի 23-ին կայանալիք ՀՖՖ նախագահի ընտրություններին առաջադրված է երկու թեկնածու՝ գործող նախագահ Արմեն Մելիքբեկյանը եւ հայտնի ֆուտբոլիստ Արաս Օզբիլիզը:
Ընդ որում, հատուկ շեշտենք, որ ֆուտբոլային աշխարհը հստակ պաշտպանում է Օզբիլիսին ու եթե չլինի իշխանության միջամտությունը, հենց նա է ընտրվելու ՀՖՖ նոր նախագահ: 

Մելիքբեկյանը՝ Փաշինյանի հետքերով 

Հետաքրքիր է, որ հայկական ֆուտբոլը ձախողման շեմին կանգնեցրած Մելիքբեկյանը ոչ թե իր ծրագրերի մասին է խոսում, այլ թիրախավորում է իր մրցակցին:
«Ինչ վերաբերվում է Արաս Օզբիլիզին, ապա ես իրեն շատ հարգում եմ, շատ լավ ֆուտբոլիստ էր, բայց ես կարծում եմ, որ իր որոշման հետևում ինքը չէ կանգնած: Կանգնած են իր ակումբի այլ մարդիկ: Ես Արասի նկատմամբ շատ դրական վերաբերմունք ունեմ որպես ֆուտբոլիստի, որպես հայկական ֆուտբոլին շատ բան տված խաղացողի, բայց քանի որ Արասը մինչև վերջերս գործող ֆուտբոլիստ էր, նա չի կարող ունենալ ֆուտբոլային մենեջմենթի այն որակները, որոնք նրան թույլ կտային հավակնել ՀՖՖ նախագահի պաշտոնին»,- ասել է նա:
Հետաքրքիր է, թե մինչև ֆեդերացիայի նախագահ դառնալը դասախոս ու լրագրող աշխատած Մելիքբեկյանը ֆուտբոլային մենեջմենթի ի՞նչ տաղանդ է ունեցել:
Փաստորեն, հայկական ֆուտբոլն էլ իր «Փաշինյանն» ունի...

Վահրամ Բագրատյան