Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
MediaHub TV

Կան ՔՊ-ականներ, որոնց, հուղարկավորությանն  անպայման կգնամ․ Թագուհի Թովմասյան

Շատ անհարմար եմ զգում այս դահլիճ մտնել, ամեն անգամ մտնում ես այս դահլիճ ու չգիտես, թե այնտեղ քեզ ինչ է սպասվում, ամաչում եմ, որ մարդիկ ստիպված են լսել փողոցային բառապաշարի կիրառում՝ ԱԺ պատգամավորների կողմից․ MediaHub-ի հաղորդմամբ՝ խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ընդդիմադիր պատգամավոր Թագուհի Թոմնասյանը՝ անդրադառնալով ԱԺ-ում այսօր տեղի ունեցած միջադեպին։ 

Լրագրողների դիտարկմանը,  թե իշխանական պատգամավորները կարծում են, որ ընդդիմությունը միտումնավոր առավոտյան ներկա չի եղել նիստի մեկնարկին, որպեսզի չհարգի ՔՊ-ական Վիգեն Խաչատրյանի հիշատակը, Թովմասյանն ասաց․ 

«Այսօր առավոտյան ուշացած եմ եկել 15 րոպե։ Շատ հաճախ են լինում դեպքեր, որ ուշացած եմ գալիս, փոքրիկ բալիկներ ունեմ։  Այդպես եղավ նաեւ այսօր։ Ես սովորաբար գնում եմ այն մարդկանց հոգեհանգստի արարողություններին եւ հուղարկավորությանը, որոնց ճանաչում եմ։ Երբեք Վիգեն Խաչատրյանի հետ չեմ ունեցել հարաբերություններ։ Կան ՔՊ-ականներ, որոնց Աստված մի արասցե մի բան պատահի՝ կգնամ անպայման»,-ասաց Թովմասյանը»։

Մանրամասն՝ տեսանյութում։

Send