Քիչ առաջ վախի սահմանումն էի կարդում, ամբողջը չեմ ցիտի, բայց որոշ հատված կմեջբերեմ։ Ասում է՝ եթե երեխաների մոտ վախի վտանգը կամ սպառնալիքը ուղեկցվում է ֆիզիկական անհարմարավետությամբ, ապա ավելի հասուն տարիքում մարդուն անհանգստացնում է այն, ինչը կարող ճնշել ինքնասիրությունը, ինքնագնահատականը։ Մարդը վախենում է անհաջողությունից և հոգեբանական կորուստներից։ Այս մասին այսօր ԱԺ-ում իր ելույթի ժամանակ ասաց ՔՊ-ական պատգամավոր Հասմիկ Հակոբյանը։
«Ուզում եմ մեր ընդդիմությանը հարցնել. հարգելի ընդդիմություն, դուք ինչի՞ց եք վախում, վախում էիք ձեր ինքնասիրության ճնշումի՞ց, անհաջողությունի՞ց, թե՞ երեխաների նման ֆիզիկական անհարմարավետությունից, երբ ձեր գործընկերոջ Վիգեն Խաչատրյանի հոգեհանգստին չէիք մասնակցում, կամ սգո մատյանում գրառում չէիք կատարում։ Ընդդիմությունը 15 րոպե ուշ եկավ նիստին, որովհետև վախենում է ֆեյսբուքյան տարբեր գրառումներից»,-ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում