Գտեք ձեր սրտի արագաչափը կամ «սերդեչնի» պրիվետ Սաշիկին
Խորհրդարանում պատգամավորների հայտարարությունների ժամին, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանն իր ելույթում հիշեցրեց, թե ի՞նչ էր ասում Նիկոլ Փաշինյանը՝ նախքան իշխանության գալը։ Խոսքը, մասնավորապես արագաչափերի մասին էր։ Մանուկյանը ԱԺ բարձրախոսով հնչեցրեց Փաշինյանի հեղափոխության ժամանակաշրջանի ձայնագրությունը։
«Արագաչափերը վերացնելու խոստումով եկած Նիկոլ Փաշինյանը վարչապետի աթոռին հայտնվելուց հետո, դրանք ոչ միայն չվերացրեց, այլև ավելացրեց։ Արագաչափերի, տեսախցիկների, կարմիր գծերի խոստում տված ու Սաշիկին «սերդեչնի» պրիվետներ ուղարկող Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը իրականում «սերդեչնի» պրիվետներ են ուղարկում իրենց իշխանություն բերած քաղաքացիներին, նրանց դարձնելով տուգանքի ու թալանի մատերիալ»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։
Մանրամասները՝ տեսանյութում;