Լուսավորից, ԲՀԿ-ից, ՀՀԿ-ից ձեր գիրկը թռածներով առաջ եք գնում, դրանից լավ փչանա՞լ․ ընդդիմադիրը՝ ՔՊ-ին

ԱԺ հայտարարությունների ժամին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանն իր ելույթում անդրադարձավ Լոռու մարզում տիրոզ «բեսպրիդելին»։

Նա նախ հիշեցրեց, որ այս պահին ընթանում է Վանաձորի ընտրված քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի գործով դատական նիստը, ապա անցում կատարեց Ալավերդիում տեղի ունեցածին։

Բացի այդ, պատգամավորն իր խոսում անդրադարձավ ՔՊ-ական Հայկ Կոնջորյանի այսօրվա խոսքին, որում պատգամավորը «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանին դիմելով՝ ասել էր, թե նա նախագիծ է ներկայացնում, որ ուղղակի «չփչանա»։

«Լուսավորից, ԲՀԿ-ից ձեր գիրկը թռածներով առաջ եք գնում, դրանից լավ փչանա՞լ, պարո՛ն Կոնջորյան»,- նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։