Վիտալի Բալասանյանի դեմ հարուցված քրեական գործը կարճվել է․ փաստաբան

Վիտալի Բալասանյանի դեմ հարուցված քրեական գործը հանցակազմի բացակայության հիմքով կարճվել է։ Այս մասին MediaHub-ին փոխանցեց Արցախի ԱԽ նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի փաստաբան Ռաֆայել Մարտիրոսյանը։
«Վարույթն իրականացնող մարմինը քրեական հետապնդումը դադարեցնելու և վարույթը կարճելու մասին որոշում է կայացրել։ Մենք ի սկզբանե էլ վստահ ենք եղել, որ Բալասանյանի նկատմամբ հարուցված քրեական գործը հիմնավոր պատճառներ չի ունեցել, վստահ կարող եմ ասել՝ եթե գործի վարույթը շարունակվեր, դատական քննության ընթացք ունենար, միևնույն է, Բալասանյանն արդարացվելու էր»,- ասաց Մարտիրոսյանը։
Փաստաբանը նշեց, որ որոշման մասին բանավոր են տեղեկացվել։ «Որոշումը հասկանալի պատճառներով չեմ ստացել, բայց բանավոր, պաշտոնապես այն փոխանցել են»։
Հիշեցնենք, Վիտալի Բալասանյանը ձերբակալվել է հուլիսի 13-ին։ Նրա հետ միասին ձերբակալվել էին նաև որդին և քեռորդին։ Որդին ու քեռորդին, սակայն, ազատ էին արձակվել։
Լիաննա Թորոսյան