Մեծ Բրիտանիայի հայտարարությունը գոտեպնդո՞ւմ է ՔՊ-ին

Մենք բավականին լուրջ համագործակցություն ունենք եվրոպական մեր գործընկերների հետ, օրինակ՝ Ֆրանսիայի։ Այդ մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը՝ ամեն կերպ խուսափելով պատասխանել հարցին, թե ինքն ինչպես է գնահատում Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարի հայտարարությունը, թե իրենք հարգում են ՀՀ-ի որոշումը՝ ՀԱՊԿ մասով։

Նա նկատեց, որ ցանկացած հայտարարություն գոտեպնդում  է հայկական կողմին։ «Կարևոր է, որ մենք արձանագրենք՝ ՀՀ-ն սուվերեն երկիր է և բացի տնտեսական գործակցությունից կարող է նաև ռազմական գործակցություն ունենալ տարբեր երկրների հետ»,- ասաց նա։

Հակոբյանի խոսքով՝ պետք է բոլոր հնարավորություններն օգտագործեն ՀՀ անվտանգությունն ամրապնդելու համար։

Դիտարկմանը, որ ըստ քաղաքագետների՝ սա կարող է Հայաստանը դարձնել «Ուկրաինա 2», Վաղարշակ Հակոբյանն արձագանքեց՝  չի ուզում նման հարց քննարկել։

Մանրամասները՝ տեսանյութում։