Այսօր՝ հուլիսի 20-ին, ինքնասպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 03։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ Սարի Թաղի տներից մեկի ավտոտնակում ինքնասպանություն է տեղի ունեցել. հայտնում է Shamshyan.com-ը։
Ոստիկաններն ու քննիչները ավտոտնակում պարանով կախված վիճակում հայտնաբերել են նույն տան բնակիչ 32-ամյա Վ․Ա․-ի դին։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը ծառայում էր ՀՀ ՆԳՆ Ոստիկանության զորքերի զորամասերից մեկում։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։