Հաղորդում ստացվել է Սամվել Վարդանյանին առերևույթ բռնության ենթարկելու վերաբերյալ

Հաղորդում ստացվել է Սամվել Վարդանյանին առերևույթ բռնության ենթարկելու վերաբերյալ

Քննչական կոմիտեն ստացել է Սամվել Վարդանյանին խոշտանգելու դեպքի առթիվ փաստաբանների հաղորդումը։ 

Այս մասին MediaHub-ի հետ զրույցում ասաց Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։ 

«Հաղորդում ստացվել է Սամվել Վարդանյանին առերևույթ բռնության ենթարկելու վերաբերյալ։ Այս պահին քրեական վարույթի նախաձեռնման հիմքերն են ուսումնասիրվում, և քննչական ենթակայության հարցն է լուծվում»,- ասաց Աբրահամյանը։

Նշենք, որ երեկվանից այդ տեղեկությունը տարածվել է, որ ՁՊՎ տեղափոխելու ճանապարհին դիմակավորված անձինք խոշտանգել են Սամվել Վարդանյանին, նվաստացերլ նրան, թքել վրան, սակայն մինչ այս պահը ո՛չ դատախազությունը, ո՛չ քննչական կոմիտեն որևէ քայլ չէր ձեռնարկել, չնայած որ կարող էին փաստաբանների տված ասուլիսի և մամուլի հրապարակումների հիման վրա արդեն իսկ վարույթ նախաձեռնել։ Հիմա նոր, երբ փաստաբանները դիմեցին, Քննչական կոմիտեն որոշում է՝ վարույթ նախաձեռնել, թե ոչ։ Թեպետ, ամենայն հավանականությամբ, վարույթ կնախաձեռնեն, այլ հարց է՝ դա ինչ ընթացք կունենա։

Վահե Մակարյան