Արցախցիները դիմադրում են ՀՀ-ի, Ադրբեջանի և նրանց աշխարհաքաղական հովանավորների ծրագրերին

Արցախցիները դիմադրում են ՀՀ-ի, Ադրբեջանի և նրանց աշխարհաքաղական հովանավորների ծրագրերին

Հումանիտար ճգնաժամի պայմաններում հասարակության մեջ հաճախ առաջանում են կոնֆլիկտային իրավիճակներ, որոնք վերաճում են ավելի մեծերի։ Արցախը շրջափակման մեջ է արդեն 254 օր, բայց բնակիչների փոխհարաբերություններում միջանձնային կոնֆլիկտներ չեն առաջացել, քանի որ նրանք, որպես ժողովուրդ, փորձում են գոյատևել ճգնաժամային պայմաններում ՝ ամեն կերպ օգնելով միմյանց: Քաղաքական բախումները, սակայն, կարող են հասարակության պառակտման պատճառ դառնալ. այս մասին MediaHub-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Վիգեն Հակոբյանը: 

Ինչպես նշում է փորձագետը, քաղաքական բախումները նոր չեն։ Նա հիշեցրեց, որ ավելի վաղ խոսակցություններ էին շրջանառվում Ռուբեն Վարդանյանի պաշտոնանկության շուրջ, որը կարող է նպաստել Լաչինի միջանցքի բացմանը։ Սակայն դա տեղի չունեցավ։ 

«Ադրբեջանի և Հայաստանի իշխանությունները համահունչ են գործում  Արցախի շուրջ: Գլխավոր նպատակը Արցախն Ադրբեջանին հանձնելն է: Այս պայմաններում, երբ Արցախում կա դիմադրության օջախ, այսինքն կա ընդդիմություն, որը դիմադրում է այդ ծրագրերին, իսկ Արցախում կա իշխանություն, որը ձգտում է իրականացնել Երևանից եկող հրամանները, չէր կարող իրավիճակը սրան չհասներ»,- նշում է Հակոբյանը: 

Միևնույն ժամանակ նա ասաց, որ քաղաքացիական պատերազմն Արցախում դժվար թե կանխատեսելի է, թեև ամեն ինչ գնում է դրան: Արցախում իրավիճակը լարված է, բայց բնակչությունն առաջին հերթին հոգ է տանում առօրյա խնդիրների մասին, ինչպիսիք են սննդի, էլեկտրականության և այլ խնդիրները: Դիտարկումները ցույց են տալիս, որ Արցախի բնակչությունը դեռ ձեռքերը չի խոնարհել և դեռ դիմակայում է թշնամուն։ Սակայն  արհեստականորեն ներդրվում և բնակիչներին անելանելիություն է պարտադրվում։ 

«Արցախցիների վարքագիծը միայն հարգանքի է արժանի: Իրենք գործոն են, ըստ էության, որը դիմադրում է այսօրվա Հայաստանի, Ադրբեջանի և նրանց աշխարհաքաղական հովանավորների ծրագրերին»- ընդգծեց մեր զրուցակիցը:

Այս համատեքստում ակտիվորեն քննարկվում է նաև Աղդամով այլընտրանքային ճանապարհի բացումը։ Քաղաքագետի կարծիքով ՝ սա ոչ այնքան հումանիտար հարց է, որքան քաղաքական, որով Բաքվի իշխանությունները փորձում են իրենց վերահսկողության տակ վերցնել արցախցիների ճակատագրերը, ինչը որևէ լավ տեղ չի տանելու:

Գեղեցիկ Մանուկյան