Պապիկյանի և Սասուն Միքայելյանի միջև հարաբերությունները լարված են. «Փաստ»

Պապիկյանի և Սասուն Միքայելյանի միջև հարաբերությունները լարված են. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Ինչքան էլ Նիկոլ Փաշինյանը ջանք ու միջոց է ներդնում հանրության շրջանում իր քաղաքական թիմում տիրող համերաշխ մթնոլորտի մասին թեզեր տիրաժավորելուն, այնուամենայնիվ, իշխանության ներսում, մեղմ ասած, լարվածությունը շարունակում է խորանալ։

«Փաստ» թերթի տեղեկություններով, վերջին շրջանում բավական լարված ու խճճված վիճակ է հատկապես իշխանության ուժային հատվածի ներկայացուցիչների շրջանում։ Մասնավորաբար, մեր տեղեկություններով, լուրջ լարվածություն կա Սուրեն Պապիկյանի և Սասուն Միքայելյանի միջև։

Մեր աղբյուրը հայտնում է, որ թեման կապված է ՊՆ-ից ԵԿՄ-ին տրվող ամենամյա հատկացումներին, որոնք Պապիկյանի որոշմամբ կրճատվել են (գումար, սնունդ, հագուստ և այլ պարագաներ), ինչն էլ անհանգստացրել է Միքայելյանին, որն իր վրդովմունքն ու դժգոհությունն է բարձրաձայնել և բավական կոշտ արտահայտվել Պապիկյանի հասցեին։

Թերթին փոխանցել են, որ այս «բազարի» կնքահայրը Անդրանիկ Քոչարյանն է, որն ամեն ինչ արել է, որ այդ լարվածությունը ոչ միայն խորանա, այլև հասնի անձամբ Փաշինյանին, իսկ Միքայել յանին կողքից «դուխ» է տվել՝ գնալ մինչև վերջ»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում