«Հետգրությամբ» հանցագործները

Նիկոլ Փաշինյանը միայնակ չի կարող բռնապետություն հաստատել, եթե նրան չաջակցեն տարբեր պաշտոնյաներ, պատգամավորներ, իշխանության հաստիքային ու արտահաստիքային հաճախորդներ։
«Բռնապետության դեմքը» խորագրի այսօրվա «հերոսները»՝ ՆԳ և առողջապահության նախարարներ Վահե Ղազարյանն ու Անահիտ Ավանեսյանն են, ովքեր այս օրերին «ջանասիրաբար» մաքրում են Նիկոլ Փաշինյանի և նրա իշխանության մեծագույն հանցագործություններից մեկի հետքերը:
Վահեն դիմեց, Անահիտն արեց
Տարիներ շարունակ արգելված «Զարյա 3» նռնակը Առողջապահության նախարարությունը դարձրել է թույլատրելի, քանի որ այն նոր է ընդգրկվել ոստիկանության սպառազինության մեջ։ Ընդ որում, Առողջապահության նախարարությունն այս որոշումը կայացրել է ոստիկանության հորդորով:
Հունիսի 12-ի հետքերով
Նիկոլ Փաշինյանն ու նրա ենթակաները հետին թվով փորձում են «ջրել» հունիսի 12-ի վայրագության հետևանքները, սակայն, ինչպես միշտ, հակառակ էֆեկտն են ստանալու, որովհետև լրատվության հասանելիության այսօրվա դարում հնարավոր չէ ջնջել զանգվածային հանցագործության հետքերը: Ավելի շուտ, ամբողջանում է հանցագործների շրջանակը:
Վահրամ Բագրատյան