ՔՊ-ական «պադավատապետություն»

ՔՊ-ական «պադավատապետություն»

Նիկոլ Փաշինյանը միայնակ չի կարող բռնապետություն հաստատել, եթե նրան չաջակցեն տարբեր պաշտոնյաներ, պատգամավորներ, իշխանության հաստիքային ու արտահաստիքային հաճախորդներ։ 

«Բռնապետության դեմքը» խորագրի այսօրվա «հերոսը» Սպիտակի համայնքապետ Քաջայր Նիկողոսյանն է, ով իր չտեսությամբ ամենևին չի զիջում Փաշինյանին: 

46 հազար դոլարն ու աղքատ քաղաքը 

Սպիտակի ՔՊ-ական համայնքապետ Քաջայր Նիկողոսյանը  նոր, 46 հազար դոլարանոց ծառայողական մեքենա ունի՝ տեղական բյուջեի հաշվին։ 2024 թվականի արտադրության ամենագնացը Սպիտակի համայնքապետարանի 6 ծառայողական մեքենաներից մեկն է։ 

Հռետորական հարցեր 

Նախ՝ ինչո՞ւ պետք է համեստ միջոցներ ունեցող այս համայնքն ունենա վեց ծառայողական մեքենա: Հիշո՞ւմ եք՝ ժամանակին ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանն ինչպես էր «մերկացնում» Սերժ Սարգսյանի «պադավատապետությունը»:
Եվ հետո՝ ի՞նչ առաջնահերթությամբ որոշվեց, որ Սպիտակի համայնքապետի համար պետք է գնել նման թանկարժեք ծառայողական մեքենա ու ինչո՞ւ ՔՊ վերնախավի ծպտունը չենք լսում: Չնայած ի՞նչ խոսեն, եթե մարզային «հեղափոխականները» մեկը մեկին կրկնում են մայրաքաղաքի իրենց «բոսերի» վարքագիծը:

Վահրամ Բագրատյան