Նախարարը գրավոր երաշխիք չի տվել աշխատանքից ազատված ուսուցիչներին

Դիմենք ՀՀ արդարտադատության նախարարություն, որ տեսնենք՝ թույլ կտա՞ն մինչև տարվա վերջ աշխատենք, թե ոչ։ Այս մասին այսօր ԿԳՄՍ նախարարության դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց բողոքի ակցիա իրականացնող ուսուցիչներից մեկը։

«Ժաննա Անդրեասյանը գրավոր երաշխիքներ չի տվել, միայն բանավոր է խոսել»,- ասաց նա։

Ուսուցիչներն իրենց հարցերը ձևակերպել և նախարարություն էին ուղարկել դեկտեմբերի 25-ին ու պատասխան չստանալուց հետո որոշել, որ պետք է գան։ 

Նախարար Անդրեասյանը վստահեցրել է, որ մեկ շաբաթից պատասխան կտան։ 

Մանրամասները՝ տեսանյութում