Փափուկ բարձ են մեր գլխի տակ դնում․ ուսուցիչը գոհ չէ Անդրեասյանից

Նախարարն ասել է՝ մեզ հաստիքներ կտրամադրի, բայց ի՞նչ հաստիք, եթե առաջարկում է գրադարանավար, լաբորատորիայի աշխատակից կամ օպերատոր աշխատել, բայց մեր դպրոցում այդ բոլոր հաստիքներն էլ զբաղեցրած են, ո՞ւմ պիտի հանի, որ ինձ նշանակի: Չեղա՞վ, որ փափուկ բարձ է դնում մեր գլխի տակ։ Այս մասին այսօր ԿԳՄՍ նախարարության դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց բողոքի ակցիա իրականացնող ուսուցիչներից մեկը։

«Ինքն իմ աշխատանքը թող ապահովի, ես իմ ուսումը կշարունակեմ։ Գոնե մինչև ուսումնական տարվա ավարտ ընդառաջի մեզ։ Իրենց համակարգչով, ռոբոտով աշխատող մանկավարժ է պետք»,- ասաց ուսուցիչը։ 

Մանրամասները՝ տեսանյութում