Լավրովը հանդիպել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցչի հետ

Ապրիլի 9-ին Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հանդիպել է աշխատանքային այցով Մոսկվա ժամանած, Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Խալաֆ Խալաֆովի հետ։
Մտքերի փոխանակում է տեղի ունեցել ռազմավարական գործընկերության և դաշինքի համատեքստում ռուս-ադրբեջանական հարաբերությունների զարգացման հեռանկարների շուրջ։
Անդրադարձ է եղել մի շարք արդի միջազգային և տարածաշրջանային խնդիրների։
Քննարկվել են Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցների համաժողովի օրակարգի առանցքային հարցերը և 2025-2026 թվականներին Ադրբեջանի նախագահության շրջանում այս հարթակում համատեղ աշխատանքի խնդիրները, այդ թվում՝ եվրասիական տարածքում բազմակողմ համագործակցության ընդհանուր համակարգին ասոցիացիայի ինտեգրման հետ կապված։
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Անդրեյ Ռուդենկոյի հետ առանձին խորհրդակցությունների ընթացքում մանրամասն քննարկվել են համագործակցության տարբեր հարթություններում CICA-ի գործնական գործունեության ակտիվացման ուղիները, նաև Կասպից ծովում փոխգործակցության հարցերը: