ՌԴ ԱԳՆ-ն «պերսոնա նոն գրատա» է հայտարարել երկու ռումինացի դիվանագետների

ՌԴ արտաքին գործերի նախարարությունը «պերսոնա նոն գրատա» է հայտարարել երկու ռումինացի դիվանագետների՝ Մոսկվայում Ռումինիայի դիվանագիտական ներկայացուցչության պաշտպանական կցորդին և նրա տեղակալին։
«Այս միջոցը պատասխան է Բուխարեստում ՌԴ դեսպանատան ռազմական կցորդին և նրա օգնականին «պերսոնա նոն գրատա» հայտարարելու ռումինական կողմի՝ նախկինում չպատճառաբանված որոշմանը»,- հայտնել է ՌԴ ԱԳՆ-ն։
Այս մասին գրություն է հանձնվել Ռումինիայի գործերի ժամանակավոր հավատարմատար Լիլիանա Բուրդային, ով հրավիրվել է ՌԴ ԱԳ նախարարություն։