Խարկովի քաղաքապետ Իգոր Տերեխովը տեղեկացրել է, որ քաղաքում հինգ րոպեում տեղի է ունեցել պայթյունների երկու շարք, հարվածի տակ է քաղաքի արդյունաբերական ձեռնարկություններից մեկի շրջանը։ Այս մասին նա ասել է իր Telegram-ալիքում։
«Խարկովը գնդակոծվում է, քաղաքում հինգ րոպեում եղել է պայթյունների երկու շարք։ Նախնական տեղեկատվությամբ՝ հարվածի տակ է քաղաքի արդյունաբերական ձեռնարկություններից մեկի շրջանը»,- նշվել է քաղաքապետի հաղորդագրությունում։