Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

ԵՄ-ը կարող է 40 մլրդ եվրո ծախսել միության երկրների բնակիչներին եւ ընկերություններին օգնելու համար. Bloomberg

Blog Image

Եվրամիությունը նախատեսում է առաջարկել միության բյուջեից 40 մլրդ եվրո օգտագործել եվրոպական երկրների բնակիչներին եւ ընկերություններին օգնելու համար՝ էներգետիկ ճգնաժամով պայմանավորված գների աճի համատեքստում։ Այս մասին երկուշաբթի տեղեկացրել է Bloomberg գործակալությունը՝ հղում կատարելով նախագծին։

Գործակալության տվյալների համաձայն՝ սպասվում է, որ Եվրահանձնաժողովը (ԵՀ) կառաջարկի ԵՄ երկրների կառավարություններին հնարավորություն՝ օգտագործելու գոյություն ունեցող ֆոնդերը փոքր եւ միջին բիզնեսին, որը տուժել է գազի եւ էլեկտրաէներգիայի գների բարձրացումից, ինչպես նաեւ խոցելի տնային տնտեսություններին աջակցելու համար։

Bloomberg-ի տվյալներով՝ նախագիծը կարող է դառնալ էներգակիրների բարձր ծախսերի խնդիրների լուծման առաջարկների փաթեթ, որը ԵՀ-ը կհրապարակի հոկտեմբերի 18-ին։ Նոր մեխանիզմը կօգտագործի համախմբման քաղաքականության ճկուն հնարավորությունները՝ օգնելու համար նրանց, ովքեր տուժել են էներգակիրների գների բարձրացումից, տեղեկացրել է գործակալությունը՝ հղում կատարելով  հանձնաժողովի պաշտոնյային։

Սպասվում է, որ ԵՄ երկրների ղեկավարները միջոցների նոր համալիրը կքննարկեն հոկտեմբերի 20-21-ին Բրյուսելի գագաթաժողովում։

Send