Այսօր՝ օգոստոսի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում:
Ժամը 16:20-ի սահմաններում Բրազիլիայի Հանրապետության քաղաքացի 49-ամյա Վարդինե Ք.-ն իր վարած Kia Picanto մակնիշի ավտոմեքենայով Վարդենիս-Շորժա- Ծովագյուղ ավտոճանապարհի 45 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևոր, Բրազիլիայի Հանրապետության քաղաքացի 44-ամյա Անի Ա.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Ճամբարակի բուժամբուլատոր կենտրոն։
Վթարի փաստով ՊԾ Գեղարքունիքի մարզի գումարտակում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են Հայաստանի Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին։