«Ժողովուրդ ջան, մեզնից դուրս ուրիշ իրականություն չկա։ Մենք ենք ստեղծում մեր իրականությունը․ ինչպիսին ԵՆՔ, այդպիսին էլ կլինի ՄԵՐ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ։ Իրականությունը չի կարող թելադրել, թե ինչպիսին մենք լինենք։ Մենք ենք, որ պիտի թելադրենք, թե ինչպիսի իրականություն պիտի ունենանք»,- իր քարոզում ասել է Հայ Առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը։
«Ժամանակը չի՛ կարող մեզ ստիպել ապրել իր կանոններով ու թելադրանքով։ Մենք ենք, որ ստիպում ենք ժամանակին ենթարկվել մեզ։
Տկար, թշվառ ժողովրդին հասնում է թշվառ իրականություն։
Ուժեղ, հզոր, աստվածապաշտ, ոչ մի բանից չվախեցող, պայքարի մեջ գտնվող ժողովրդին հասնում է ՀԶՈՐ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ։
Ինչպես առալյալն է ասում՝ անձկություն, սուր, հուր, մերկությունը, ոչ մի բան ինձ չի կարող բաժանել այդ զոհաբերական մեծ սիրուց»,- ասել է Բագրատ Սրբազանը։