Հայաստանն ու Ադրբեջանը որևէ քարտեզի մասով որոշում չեն կայացրել

Հայաստանն ու Ադրբեջանը սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և սահմանազատման պետական հանձնաժողովի հուլիսի 12-ին կայացած չորրորդ հանդիպման արդյունքում որևէ քարտեզի մասով որոշում չի կայացվել․ այս մասին MediaHub-ին հայտնեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի օգնական Անի Բաբայանը։
Հիշեցնենք, որ հուլիսի 12-ին Հայաստան-Ադրբեջան սահմանին տեղի էր ունեցել ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի ու Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի հանդիպումը։
Հարցին՝ առաջիկայում փոխվարչապետերի մակարդակով հանդիպում նախատեսված է, թե՝ ոչ, փոխվարչապետի օգնականը պատասխանեց, որ դեռևս որևէ պայմանավորվածություն չկա։