Ի՞նչ է տեղի ունեցել Վեդու համայնքապետարանի դիմաց 

Ի՞նչ է տեղի ունեցել Վեդու համայնքապետարանի դիմաց 

Համացանցում տարածվում են տեսանյութեր, թե Վեդու համայնքապետարանի դիմաց քաղաքացիների եւ ոստիկանների միջեւ վեճ է եղել, ըստ տարածվող տեղեկությունների՝ քաղաքացիները արցախցիներ են եղել։ 

MediaHub-ը Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Զարզանդ Գաբրիելյանից հետաքրքրվեց, թե ինչ միջադեպ է տեղի ունեցել համայնքապետարանի դիմաց: Վերջինիս խոսքով՝ միջադեպ չի եղել։ 

«Վեդու համայնքապետարանում հանրային լսումներ են անցկացվում, ցեմենտի գործարանի աշխատողները հավաքված են շենքի առաջ, որ ներս մտնեն»,-ասաց նա։

Նշենք, որ ըստ շրջանառվող լուրերի՝ վեդեցիները դեմ են և մտադիր են խափանել լսումների անցկացումը, քանի որ խոսքը թուրքական կապիտալով ցեմենտի գործարան հիմնելու մասին է:

MediaHub-ը կհետևի զարգացումներին:

Լիաննա Թորոսյան