Հեշտ չէր այստեղ հաղթելը․ Հենրիխ Մխիթարյանը մեկնաբանել է «Ռոմա»–ի հաղթանակը

Հեշտ չէր այստեղ հաղթելը․ Հենրիխ Մխիթարյանը մեկնաբանել է «Ռոմա»–ի հաղթանակը

«Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեկնաբանել է 1։0 հաշվով հաղթանակը հոլանդական «Վիտեսի» նկատմամբ Կոնֆերենցիաների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում։

«Հեշտ չէր այստեղ հաղթելը։ Առաջին խաղակեսի վերջում խփած գոլը մեզ թույլ տվեց ավելի լավ պաշտպանվել։ Խաղադաշտի որակի պատճառով բարդ էր խաղալը։ Ստիպված եղանք հարմարվել այդ պայմաններին։

Հաշվի առնելով հանդիպումների գրիֆիկը մենք չենք կարող միշտ խաղալ նույն ձև, բայց պետք է պատրաստ լինենք բոլոր հանդիպումներին և մտածենք մշտապես լավ խաղալու մասին»,- La Repubblica-ին ասել է Մխիթարյանը։

«Ռոմա» - «Վիտես» պատասխան հանդիպումը տեղի կունենա Հռոմում՝ մարտի 17-ին։