Մեսսին 9-րդ խաղն անընդմեջ չի կարողացել գոլ խփել «Ռեալին»

Մեսսին 9-րդ խաղն անընդմեջ չի կարողացել գոլ խփել «Ռեալին»

ՊՍԺ-ի 34-ամյա արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին 9-րդ խաղն անընդմեջ չի կարողացել գրավել Մադրիդի «Ռեալի» դարպասը: Նրա թիմը ՉԼ 1/8 եզրափակչի պատասխան խաղում 1-3 հաշվով պարտվել էր մադրիդյան թիմին և դուրս մնացել հետագա պայքարից:

Վերջին անգամ «Ռեալի» դեմ խաղում նա գոլի հեղինակ է դարձել 2018 թվականին՝ կատալոնական «Բարսելոնայի» կազմում: