Հ1-ից դժգոհ էի, որ մեր նիստերը չի լուսաբանում, պարզվեց՝ Վեհափառ չի լուսաբանում, մենք ո՞վ ենք․Աշոտյան
Մինչև նոր տարի գլխավոր դատախազուհին հյուրընկալվել էր Հանրային հեռուստաընկերություն, էն Հանրային, որից ես դժգոհում էի, որ մեր նիստերը չի լուսաբանում: Պարզվեց՝ Վեհափառ չի լուսաբանում՝ մենք ո՞վ ենք: Գլխավոր դատախազը հայտարարեց, որ քաղբանտարկյալներ չկան, դե բնական է, որ էս իշխանությունների պահվածքն ա էդպես ասել։ Այս մասին դատարանում հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
«Բա եթե պիտակներից էդպես վատ եք զգում, անմեղության կանխավարկածն էլ ա մեր երկրում բռնաբարվա՞ծ։ Անմեղության կանխավարկածը չի՞ բռնաբարվում, որ տիկին գլխավոր դատախազը Հանրայինի եթերում հայտարարում է կոռուպցիոն մեղադրանքների մասին քաղբանտարկյալներ ընկալվող մարդկանց գործերի մասին, ի՞նչ կասեք էս կապակցությամբ»,- հավելեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում