Շտապում էր, բայց չհասցրեց․ Հայկոն կդառնար 50 տարեկան

Շտապում էր, բայց չհասցրեց․ Հայկոն կդառնար 50 տարեկան

«Հայկոն սեր էր, մոլորակի վրա շրջող սեր-մարդ». այսպես են ընկերները բնութագրում երգիչ, երգահան Հայկոյին։ 

Այսօր՝ օգոստոսի 25-ին, Հայկոն կդառնար 50 տարեկան։

Հարազատները, ընկերները երգչի ծնունդն արդեն երկրորդ անգամ կնշեն առանց Հայկոյի, սակայն մեծ բեմում՝ Հայկոյի երգերով, նրա մասին պատմություններով ու հիշողություններով։ 

«Հայկո Հակոբյան մշակութային հիմնադրամ»-ի նախաձեռնությամբ Երևանի Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա մեծ համերգ՝ նվիրված ՀՀ վաստակավոր արտիստ Հայկոյի հիշատակին։

«Սիմֆոնիկ Հայկո» խորագիրը կրող համերգին կներկայացվեն Հայկոյի երգերը, կինոերաժշտությունը, Հայկոյի մտքերը՝ հայտնի արտիստների մեկնաբանությամբ և մեծ նվագախմբի կատարմամբ։

Վաղ առավոտից սոցիալական ցանցերը ողողված են Հայկոյի նկարներով, երգերով, նրա մասին հուշերով։ 

Ստորև ներկայացնում ենք MediaHub.am-ի ռեպորտաժը, որը նկարվել է նախորդ տարի, Հայկոյի 49 ամյակի առթիվ։

Նարե Գնունի