Պայմանավորվել ենք, որ կկառուցենք շրջանցիկ ճանապարհ, և Հայաստանը կշարունակի փակուղի մնալ տարածաշրջանում․ Ալիեւ

Ադրբեջանի և Իրանի միջև քննարկված նախագծերից մեկը Հայաստանը շրջանցող տրանսպորտային հաղորդակցության կառուցումն է, որը Նախիջևանը Իրանի տարածքով կկապի Ադրբեջանի հիմնական տարածքը։
Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը՝ ելույթ ունենալով «Դեպի նոր աշխարհակարգ» թեմայով միջազգային ֆորումում։
«Շրջանցիկ ճանապարհն արդեն կառուցվում է, մենք հիմա կամուրջ ենք կառուցում, իսկ շրջանցիկ երկաթուղու կառուցումը Իրանի և Ադրբեջանի համաձայնությունն է պահանջում, քանի որ Հայաստանը փակում է մեր մուտքը Նախիջևան։ Մենք չենք կարող նստել և սպասել։ Այսպիսով, մենք պայմանավորվել ենք, որ կկառուցենք շրջանցիկ ճանապարհ, և Հայաստանը կշարունակի փակուղի մնալ տարածաշրջանում»,- ասել է Ադրբեջանի ղեկավարը։