Մեսսին գերազանցել է Ռոնալդուի ռեկորդը

Մեսսին գերազանցել է Ռոնալդուի ռեկորդը

Աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի եւ Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի 35-ամյա հարձակվող Լիոնել Մեսին գերազանցեց 38-ամյա պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի («Ալ Նասր») ռեկորդը եվրոպական ակումբային մակարդակում խփած գոլերի քանակով, հաղորդում է Opta-ն։

Մեսին 702-րդ գոլն է խփել՝ Ֆրանսիայի առաջնության 30-րդ տուրի խաղում (2:0) գրավելով «Նիցայի» դարպասը։

Ռոնալդուն Եվրոպայում ակումբային թիմերի կազմում խփել է 701 գոլ։

Ընթացիկ մրցաշրջանում Մեսին ՊՍԺ-ի հետ մասնակցել է 33 հանդիպման, խփել է 18 գոլ, կատարել 17 գոլային փոխանցում։